Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Թամամ խոսքի արժեքը

Թամամ խոսքի արժեքը
31.05.2025 | 15:09

Կապիտուլյանտը ապրելով տգիտության մեջ անընդհատ Ամերիկա է հայտնագործում։ Անպատկառության դոզան այնքան է, որ եթե իր տակի հեծանիվը չլիներ, գուցե և կարծեր` հեծանիվն էլ է ինքը հայտնագործել։ «Համեստորեն» դա չի բարձրաձայնում, բայց անհամեստաբար առաջ է քաշում բալանսավորման քաղաքականութունը։

Թեև «ամենակարող» կապիտուլյանտը ամեն կերպ խուսափում է առերեսվել պատմության հետ, այնուամենայնիվ, մենք ընդվզենք այդ ցանկությանը և դառնանք դեպի անցիալ` մեր թվականությունից առաջ առաջին դար, երբ Հայաստանում իշխում էր Արտավազդ երկրորդը (մ.թ.ա.55-34թ)։

Դա Արտաշեսյան դինաստիայի այն շառավիղն էր, ով աներեսաբար խլել էր առաջնահերթությունը և նախաքրիստոնեական Հայաստանում կիրառել բալանսավորման քաղաքականություն։

Թող ներող լինի Իրական Հայաստանի վարչապետը, որ գալիք դարերի անհաղթահարելիության պատճառով Արտավազդը չէր ստացել նրա թույլտվությունն ու արժանացել վերջինիս բարեհաճությանը։ Բալանսավորումը գնում էր Հռոմի` հանձին Անտոնիոս զորավարի և Պարթևաց երկրի միջև, որտեղ թագավորում էր Հրահատ չորորդը։

Հայերը գտնվում էին այդ երկու տերությունների միջև, երկու կողմից մամլիչի պես սեղմված, իրենց մարմնի վրա զգալով ահռելի ճնշումը։ Ինչպես հռոմեական պատմիչ Կոռնելիուս Տակիտոսն էր ասում` հայերը հռոմեացիներին ատում էին, իսկ պարթևների նկատմամբ նախանձով էին լցված։

Թե մեկ և թե մյուս զգացումը որևէ նպաստ չէին Արտավազդի բալանսավորման քաղաքականությանը։

Ի վերջո, այն վերածվեց ողբերգության։

Անտոնիոսը խաբեությամբ իր մոտ կանչեց Արտավազդին և ընտանյոք հանդերձ գերեվարվեց։ Գոռոզ Ատոնիոսը Հայոց արքային Ալեքսադրիայում տրիումֆի մասնաբաժին դարձրեց` արծաթյա շղթաներով շղթայակապ ացկացնելով Համայն Եգիտոսի և մասնավորապես Հռոմեական Եռապետության տռփանքի տիրուհի` Կլեոպատրայի առջևով։ Արտավազդը չանսաց Անտոնիոսին և գլուխ չխոնարհեց Կլիեոպատրիայի առջև, բայց թագավորին վայել արժանապատիվ կեցվածքն ընդամենը կտրեց նրա կյանքի վերջին թելը։

Անտոնիոսը գլխատեց Արտավազդ արքային։ Դա եղավ նրա դավանած բալանսավորման քաղաքականության տխուր վերջաբանը։

Իսկ նրա որդին` Արտաշես երկրորդը, քամահրեց հոր բալանսը։ Նա կտրուկ անցում կատարեց հաղթող ուժի կողմը։ Արտաշես երկրորդը (մ.թ.ա. 30 թվականից) դաշնակցած Պարթևաց Հրահատ չորորդ թագավորի հետ վերականգնեց Հայոց պետականությունը, Հայաստանի սահմանների մեջ ներառելով անգամ Ատրապատկանը։

Բալանսավորման քաղաքականությունը Հայոց արքաները փորձում էին կրառելլ նաև հեռագայում` գտնվելով Բյուզանդի և Պարսկաստանի արանքում։ Արդյունքում` 387 թվականին Հայաստանը բաժանվեց Բյուզանդիայի և Պարակաստանի միջև։

Շուտով բյուզանդական մասում դադարեց գոյություն ունենալ հայկական պետականությունը, իսկ պարսկական մասում հայկական պետականությունը համառորեն շարունակում էր գոյատևել։

Բայց և այնպես, Հայոց ընտրանին մտքով և սրտով բյուզանդական կողմնորոշման մեջ էր։

Իմ խորին համոզմամբ Հայոց գրերի ստեղծումը ոչ այնքան մշակույթային իրադարձություն էր, որքան քաղաքական։

Պարսկական արքունիքի խրախուսմամբ, կամեցողությամբ և անմիջական աջակցությամբ Հայոց Վռամշապուհ արքայի կողմից ձեռնարկվեց Հայոց գրերի ստեղծումը, որպեսզի, թե աշխարհիկ և թե կրոնական առումով Արևելյան Հայաստանը հնարավորինս չհարաբերվի Բյուզանդիայի հետ` թուլացնելով նրա ազդեցությունը Հայոց հոգևոր կյանքում։

Հիմա այս նաղլապատումը ինչու՞ արեցի...

Նպատակս մեկն է, որպեսզի ցույց տամ փոքր երկրի կողմից որդեգրվող բալանսավորման քաղաղաքականության սնանկությունն ու անհեթեթությունը։

Հայաստանը թե՛ իր տարածքով, և թե՛ իր քաղաքական կշիռով այնքան փոքր է և այն աստիճան աննշան, որ նրան ոչ մի դեպքում արտոնված չէ նման ճոխություն։ Առողջ բանականությունն ընդամենը մեզ մի ճանապարհ է հուշում.

«ԼԻՆԵԼ ՈՒԺԵՂԻ ՀԵՏ»։

Իսկ ո՞վ է ուժեղը...

Հիմա ի՞նչ է` դա էլ ասե՞մ...

- Թամամ խոսքն իշին են ասում,- ասում են մեր գեղում։

29.05.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ